Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մանչեսթր Յունայթեդ»-ի երկրպագուները գիշերել են մարզադաշտի զուգարանում՝ «Արսենալ»-ի դեմ խաղին անվճար հետևելու նպատակով

12:40, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
«Մանչեսթր Յունայթեդ»-ի երկրպագուները գիշերել են մարզադաշտի զուգարանում՝ «Արսենալ»-ի դեմ խաղին անվճար հետևելու նպատակով

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Մանչեսթր Յունայթեդ» - «Արսենալ» խաղից (1:1) առաջ մանչեսթրյան ակումբի 2 երկրպագու, ցանկանալով անվճար հետևել հանդիպմանը, գիշերել են «Օլդ Թրաֆորդ»-ի զուգարանում։ Ուսանող-երկրպագուները նախօրեին էքսկուրսիայի շրջանակներում այցելել են մարզադաշտ և, խմբից հետ մնալով, որոշել են գիշերել մարզադաշտի զուգարանում։ Առավոտյան անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են նրանց և հանձնել ոստիկանությանը։ Որոշ ժամանակ անց նրանց ազատ են արձակել, իսկ ակումբը սկսել է ներքին քննություն։

«Մենք հասկանում ենք՝ մարդիկ ամեն ինչի կգնան, որպեսզի հայտնվեն «Օլդ Թրաֆորդ»-ում, բայց այս տղաները հեռու գնացին։ Այն փաստը, որ նրանք և նրանց անձնական իրերը զննվել են մուտքից առաջ, երաշխավորում են, որ նրանք անվտանգությանը որևէ վտանգ չէին ներկայացնում»,- նշել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի մամուլի ծառայությունը։

7878 | 0
Facebook