Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հաստատվել է 12-րդ դասարանցիների քննությունների ժամանակացույցը

11:50, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Հաստատվել է 12-րդ դասարանցիների քննությունների ժամանակացույցը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին: Համաձայն ժամանակացույցի` քննությունները կկազմակերպվեն.

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր)-2016 թվականի դեկտեմբերի 26

«Մաթեմատիկա» (գրավոր)-2016 թվականի դեկտեմբերի 28

«Հայոց պատմություն» (գրավոր)-2016 թվականի դեկտեմբերի 29

«Ռուս գրականություն» (բանավոր) ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր) ազգային փոքրամասնությունների դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

«Ֆիզկուլտուրա» (ամփոփիչ ստուգարք)-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:

5581 | 0
Facebook