Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ճկուն սուպերկոնդենսատորը հեռախոսի` 5 րոպեում իրականացվող և 1 շաբաթ բավականացնող լիցքավորումը կդարձնի իրական

21:10, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Ճկուն սուպերկոնդենսատորը հեռախոսի` 5 րոպեում իրականացվող և 1 շաբաթ բավականացնող լիցքավորումը կդարձնի իրական

Բջջային հեռախոսների մարտկոցները կորցնում են իրենց նախնական հզորությունն արդեն 18 ամիս անց: Բացի այդ, դրանց լիցքավորման համար անհրաժեշտ լինում 30 րոպե: Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսորները մշակել են նոր սուպերկոնդենսատոր, որը հնարավորություն է տալիս 5 րոպեում լիցքավորվող հեռախոսը դարձնել իրականություն: Այն նաև դիմանում է ավելի քան 30 հազար լիցքավորման և լիցքաթափման` առանց հնարավորությունների թուլացման: Համեմատության համար նշենք, որ լիթիում-իոնային մարտկոցի նույն ցուցանիշը 1500 է:

Նոր սուպերկոնդենսատորը բաղկացած է նանոմետրային հաստության միլիոնավոր թելիկներից` պատված երկչափ նյութերով:
     Այս ճկուն սուպերկոնդենսատորներով հեռախոսների լիցքավորումը կբավականացնի մեկ շաբաթ: Այն մեծ պահանջարկ կվայելի ոչ միայն բջջայիններ, այլև էլեկտրոմոբիլներ արտադրողների շրջանում:

4985 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am