Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Հայփոստ»-ի Հրազդանի մասնաճյուղը լուծարվել է. աշխատակիցներին աշխատանք է առաջարկվել տարբեր բաժանմունքներում

14:15, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
«Հայփոստ»-ի Հրազդանի մասնաճյուղը լուծարվել է. աշխատակիցներին աշխատանք է առաջարկվել տարբեր բաժանմունքներում

«Հայփոստ» ՓԲԸ-ի Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցներից այսօր MAMUL.am-ի թղթակիցը տեղեկացավ, որ մասնաճյուղը լուծարվել է. «Մեր մասնաճյուղը լուծարվեց, քանի որ դա անխուսափելի էր, սակայն «Հայփոստը» յուրաքանչյուրիս առաջարկեց աշխատանք` տարբեր բաժանմունքներում. կարելի է ասել` տեղավորվել ենք»,- հայտնեցին աշխատակիցները: Նրանց խոսքով աշխատավարձերը նույն է մնացել` ինչպես աշխատել էին նվազագույնով, այնպես էլ հիմա են աշխատում. «Կարևորը չկորցրեցինք աշխատանքը կամ ստիպված չեղանք այլ վայր տեղափոխվել»,-գոհունակությամբ ասացին նրանք:
     Հիշեցնեք` մոտ մեկուկես ամիս առաջ «Հրազդան» մասնաճյուղի աշխատակիցները ահազանգել էին, որ իրենց մասնաճյուղը լուծարվելու է և միացվելու Սևանի մասնաճյուղին, ինչի արդյունքում «Հայփոստի» 14 աշխատակիցներ դառնալու էին գործազուրկ: Նրանք դեմ էին այդ որոշմանը և պատրաստ էին դիմելու ծայրահեղ քայլերի: Հոկտեմբերի 28-ին պետք է տեղի ունենար նրանց երկրորդ գործադուլը:
     Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցների բողոքին արձագանքել էր նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակը:

787 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am