Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում ուսուցչուհին փորձել է 10 հազար դոլարով վաճառել աշակերտուհու օրգանները

11:36, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Ուկրաինայում ուսուցչուհին փորձել է 10 հազար դոլարով վաճառել աշակերտուհու օրգանները

Ուկրաինայի Խարկով քաղաքի հատուկ կարիքներ ունեցող երեխաների դպրոցի ուկրաիներենի և գրականության ուսուցչուհին փորձել է վաճառել իր սաներից մեկի օրգանները և 1 տարվա ընթացքում գնորդներ է փնտրել համացանցում: Իրավապահների տվյալներով` մանկավարժն ակնկալել է այդ գործարքի արդյունքում 10 հազար դոլար ստանալ:
     Այս պատմությունը մեծ արձագանք է ստացել, երբ Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն այդ մասին հրապարակում է արել ֆեյսբուքյան իր էջում: Ավակովը նշել է, որ ուսուցչուհին երկար ժամանակ մշակել է 13-ամյա աշակերտուհուն վաճառելու ծրագիրը: Դրա համար նա անչափահասին բերել է այն դպրոց, որտեղ ինքն է աշատել, զբաղվել է բոլոր փաստաթղթերի նախապատրաստմամբ և բանակցություններ վարել հավանական գնորդների հետ:
     Իրավապահները 4 ամիս առաջ են հայտնաբերել չարագործին և իրենց պաշտպանության տակ են վերցրել երեխային: Իրավապահները ներկայացել են որպես գնորդներ ու ուսուցչուհուց երեխայի առողջական վիճակի մասին փաստաթղթեր են պահանջել, ինչի համար մանկավարժը լրացուցիչ 1000 գրիվեն` 2.5 հազար ռուբլի է պահանջել:
     Նշվում է, որ ուսուցչուհին ձերբակալվել է կեղծ գնորդներից գումարն ստանալու պահին: Ավակովի փոխանցմաբ` նրան 3-12 տարվա ազատազրկում է սպառնում:

7325 | 0
Facebook