Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Հալեպի հիվանդանոցների ռմբակոծման պատասխանատուն Ռուսաստանն է». Պետդեպ

11:05, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
«Հալեպի հիվանդանոցների ռմբակոծման պատասխանատուն Ռուսաստանն է». Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Հալեպի հիվանդանոցների ռմբակոծման պատասխանատուն Ռուսաստանն է:
     «Անգամ եթե դրանք ոչ թե ռուսական, այլ սիրիական ինքնաթիռներ են, Ռուսաստանը պատասխանատվություն է կրում, քանի որ նա կարող է ազդել Ասադի վրա: Ռուսաստանը կարող է դա դադարեցնել»,- ասել է Քիրբին:
     Նա նշել է, որ Հալեպի ռմբակոծման մասին ահազանգել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը, Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը:
     «Ոչ թե Միացյալ Նահանգներն է հավակնություններ ու մեղադրանքներ ներկայացնում, այլ հեղինակավոր հաստատությունների և կազմակերպությունների միջազգային կոնսենսուսը, նաև լրատվական գործակալությունները»,- հավելել է Քիրբին:

| | |
1720 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am