Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Ռուսերենի պարտադրանքները` Կիսելյովից մինչև Մետրոֆանովա, և հայկական կողմի իրարամերժ արձագանքը

11:25, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Ռուսերենի պարտադրանքները` Կիսելյովից մինչև Մետրոֆանովա, և հայկական կողմի իրարամերժ արձագանքը
     Դեռ 2014-ին, երբ առաջին անգամ շրջանառվեց ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու հարցը (այդպիսի անհրաժեշտություն էր տեսել Պուտինի վարչակազմի խոսափողը համարվող «Россия сегодня» լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովը), Կրթության և գիտության այն ժամանակվա նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը դրա անհրաժեշտությունը չի տեսնում: «Հայաստանն ունիկալ երկիր է եվրասիական տարածքում, որովհետև նաև Հայաստանում ռուսաց լեզուն պետական լեզու չէ, չունի սահմանադրական կարգավիճակ: Այն ունի սահմանադրական կարգավիճակ Բելառուսում և Ղազախստանում: Ես անձամբ չեմ տեսնում անհրաժեշտություն` ռուսաց լեզվին Հայաստանում սահմանադրական կարգավիճակ տալու»:
     Նախարարի այս դիրքորոշումից հետո կրքերը հանդարտվեցին մինչև օրեր առաջ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան հայտարարեց, որ ռուսերենին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը նախկին ԽՍՀՄ երկրներում պետք է լինի Ռուսաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Թեման կրկին լայն արձագանք գտավ հայ հասարակության շրջանում` ստանալով իրարամերժ կարծիքներ:
     Մանկավարժ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կտրականապես դեմ արտահայտվեց ռուսաց լեզվին մեր երկրում որևէ կարգավիճակ տալուն: «Շատ մի ուրախ ենք, որ ԵՏՄ անդամ ենք, մի բան էլ ռուսերենը սահմանադրորեն ամրագրե՞նք»,- ասաց նա:
     Պարզվեց, սակայն, որ, օրինակ, Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը դեմ չի լինի, եթե ռուսերենը մեր երկրում հռչակվի երկրորդ պետական լեզու. «...Դրանից չպիտի խուսափել, ինչ-որ պիտակ կպցնել, թե եթե երկրորդ պետական լեզու է, ապա առաջին պետական լեզուն անտեսվում է: Ես դա միանգամայն դրական եմ ընդունում, մանավանդ որ մեր տնտեսական և այսպես ասած ռազմական բազում խնդիրներով մենք կապված ենք Ռուսաստանի հետ... Մենք արդեն վաղուց աշխարհի ինչ-որ մի նահանգիկ ենք, ոչ թե նահանգ, այնպես որ ներկայիս համաշխարհային հարաբերությունները այնպես են, որ մեծ տերությունները առանց մեկը մյուսի, առանց մյուս պետությունների չեն կարող գոյատևել...»:
     Ինչ վերաբերում է ԿԳ ներկայիս նախարար Լևոն Մկրտչյանին, ապա վերջինն օրեր առաջ նշեց, որ ռուսաց լեզուն ՀՀ-ում իր արժանի տեղը պետք է գրավի և որ այն խորացման կարիք ունի:
     Տեղեկացնենք, որ MAMUL.amհարցում է անցկացնում` «Համաձա՞յն եք, որ ՀՀ-ում ռուսերենը դառնա պետական լեզու»` պարզելու նաև հանրության կարծիքը այս թեմայի վերաբերյալ:
1593 | 8
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Anna
Anna 12:42, 23.11.2016
ռուսերեն լեզուն պետական կարող է լինել այն ժմանակա երբ 3 կամ 4 հարյուր հազար ռուս է բնակվում..ում՞ համար եք սարքում պետական լեզու, հերիքա կոմունիստների կեխտոտ գործերը շարունակեք..
ba che
ba che 13:12, 23.11.2016
Anna privet....mernem knojd papuk maserin
Tents el chasir knojd ktramaderes mi qani zhamov
The vaxenum es el chvradarna
Ete sirum es piti hamaketpves....gone inq@ erkanik klini
The che sents inchi nman a
hay
hay 13:16, 23.11.2016
Ruseren@ piti anglereni het xoratsvats dasavandel
Aravelutyun piti chlini
ԸՍԵՆՑ ԲԱՆԵՐ
ԸՍԵՆՑ ԲԱՆԵՐ 14:36, 23.11.2016
Դե եկեք անգլերենն էլ դարձնենք երրորդ պետական լեզու:Հետո էլ կմտածենք երեք պետական լեզուն շատ է,եկեք Հայերենը հանենք,թող մնա գոնե երկու պետական լեզու,թե չէ երեք միլիոն հային երեք պետական լեզուն շատ ճոխ է,հարևանները կնախանձեն,կամ էլ թող հենց նախանձեն ու նախանձից մեռնեն:Այդ ձևով դրանցից կպրծնենք ու էլ զենք-զինամթերքի վրա փող չենք ծախսի:Բա,ըսենց բաներ:
Ashotyan Armen
Ashotyan Armen 15:14, 23.11.2016
Ashotyan@ merni ed sramit uxexid anhamar calqrin.kardum em u hianum gratsnerid slacik u shshprox mtqits
Ur eir du minchev hima,vor chkair.menq el tarapum einq es animsst kyanqum. Verjapes du ekar u imastavoretsir mer kyanq@, nor. varchapeti nman.
Na varchapet chi e vartapet e vartapet.mer moloryal hogineri vartapetn a du el hete
hasmik
hasmik 14:50, 23.11.2016
bavahkan e heriq e rsi qamak@ mtneq.rus@ ov darav,vor mez teladri inch lezvov xosel.Ashxarh@ tanel chi karoghanum voch rusnerin ev voc el rusac lezun
el.post
el.post 17:12, 23.11.2016
Ք Ո Ւ Ն Ե Մ ռուսերենն ել անգլերենն ել 2ն ել նույն Կ Լ Ի Ր Ս են
W
W 19:12, 23.11.2016
Yerb mi ban partadrum en ,
mardik sksum en @nddimanal u atel...
Sovetakan tirapetutyun@ veragoyacnelu putinuan plani mi masn e ... Rusakan shovinizm u tirelu molutsk...
HH um rusereni harc chka, harc chka nayev yerkrneri haraberutyan het kaovadz.
Haraberutyunner@ lav klinen u shaher@ poxkapakcvac mardik bnakanabar k dzkten u k sovoren ruseren u hakarak@.
Inch@ rusner@ sirov u bnakanabar chen hasnum pordzum en ayn ujov partadrel...
Medz sxal e hayerenic baci voreve ayl lezvi inch vor kargavijak tal . Inchpes sxal er armenchikin u dzax harutin vastakavor u chgitem inch kochumner tal ...
Rusner@ petk e nman partadrankneric heru mnan te che ayn hakarak ardyunk kta .
Joxovurd@ ksksi atel irenc lezun el irenc el .
Medz azg u petutyun en bayc irenc vayel chen pahum u inknaanvstahutyamb en tarapum... Amot e...