Ռուսերենի պարտադրանքները` Կիսելյովից մինչև Մետրոֆանովա, և հայկական կողմի իրարամերժ արձագանքը
11:25, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
![]() Նախարարի այս դիրքորոշումից հետո կրքերը հանդարտվեցին մինչև օրեր առաջ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան հայտարարեց, որ ռուսերենին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը նախկին ԽՍՀՄ երկրներում պետք է լինի Ռուսաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Թեման կրկին լայն արձագանք գտավ հայ հասարակության շրջանում` ստանալով իրարամերժ կարծիքներ: Մանկավարժ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կտրականապես դեմ արտահայտվեց ռուսաց լեզվին մեր երկրում որևէ կարգավիճակ տալուն: «Շատ մի ուրախ ենք, որ ԵՏՄ անդամ ենք, մի բան էլ ռուսերենը սահմանադրորեն ամրագրե՞նք»,- ասաց նա: Պարզվեց, սակայն, որ, օրինակ, Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը դեմ չի լինի, եթե ռուսերենը մեր երկրում հռչակվի երկրորդ պետական լեզու. «...Դրանից չպիտի խուսափել, ինչ-որ պիտակ կպցնել, թե եթե երկրորդ պետական լեզու է, ապա առաջին պետական լեզուն անտեսվում է: Ես դա միանգամայն դրական եմ ընդունում, մանավանդ որ մեր տնտեսական և այսպես ասած ռազմական բազում խնդիրներով մենք կապված ենք Ռուսաստանի հետ... Մենք արդեն վաղուց աշխարհի ինչ-որ մի նահանգիկ ենք, ոչ թե նահանգ, այնպես որ ներկայիս համաշխարհային հարաբերությունները այնպես են, որ մեծ տերությունները առանց մեկը մյուսի, առանց մյուս պետությունների չեն կարող գոյատևել...»: Ինչ վերաբերում է ԿԳ ներկայիս նախարար Լևոն Մկրտչյանին, ապա վերջինն օրեր առաջ նշեց, որ ռուսաց լեզուն ՀՀ-ում իր արժանի տեղը պետք է գրավի և որ այն խորացման կարիք ունի: Տեղեկացնենք, որ MAMUL.am-ը հարցում է անցկացնում` «Համաձա՞յն եք, որ ՀՀ-ում ռուսերենը դառնա պետական լեզու»` պարզելու նաև հանրության կարծիքը այս թեմայի վերաբերյալ: |
2542 | 8
Tents el chasir knojd ktramaderes mi qani zhamov
The vaxenum es el chvradarna
Ete sirum es piti hamaketpves....gone inq@ erkanik klini
The che sents inchi nman a
Aravelutyun piti chlini
Ur eir du minchev hima,vor chkair.menq el tarapum einq es animsst kyanqum. Verjapes du ekar u imastavoretsir mer kyanq@, nor. varchapeti nman.
Na varchapet chi e vartapet e vartapet.mer moloryal hogineri vartapetn a du el hete
mardik sksum en @nddimanal u atel...
Sovetakan tirapetutyun@ veragoyacnelu putinuan plani mi masn e ... Rusakan shovinizm u tirelu molutsk...
HH um rusereni harc chka, harc chka nayev yerkrneri haraberutyan het kaovadz.
Haraberutyunner@ lav klinen u shaher@ poxkapakcvac mardik bnakanabar k dzkten u k sovoren ruseren u hakarak@.
Inch@ rusner@ sirov u bnakanabar chen hasnum pordzum en ayn ujov partadrel...
Medz sxal e hayerenic baci voreve ayl lezvi inch vor kargavijak tal . Inchpes sxal er armenchikin u dzax harutin vastakavor u chgitem inch kochumner tal ...
Rusner@ petk e nman partadrankneric heru mnan te che ayn hakarak ardyunk kta .
Joxovurd@ ksksi atel irenc lezun el irenc el .
Medz azg u petutyun en bayc irenc vayel chen pahum u inknaanvstahutyamb en tarapum... Amot e...