Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կառավարությունը մոտ 19 միլիոնով մեքենայի պահեստամաս է ձեռք բերել. ո՞ւմ մեքենայի համար` չի նշվում. «ՀԺ»

10:00, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Կառավարությունը մոտ 19 միլիոնով մեքենայի պահեստամաս է ձեռք բերել. ո՞ւմ մեքենայի համար` չի նշվում. «ՀԺ»

«ՀՀ կառավարությունն այս տարի իր գնումների պլանով բավականին ուշագրավ մի գնում է նշել 18 մլն 915 հազար դրանով մեքենայի մեկ պահեստամաս է ձեռք բերել: Փաստաթղթում նշված չէ, սակայն, թե դա ինչ պահեստամաս է և ինչ մեքենայի համար:

Հավանաբար կառավարությունն ինքը կպարզաբանի, եթե հարկ համարի: Այնուամենայնիվ, հնարավոր չէ պատկերացնել, թե մոտ 40 հազար դոլարով այդ ինչ պահեստամաս կարելի է ձեռք բերել, երբ այդ գումարով ամբողջական շքեղ մեքենա է հնարավոր գնել: Թերևս կարելի է ասել որ նման թանկարժեք պահեստամաս ձեռք բերված կլինի վարչապետի ծառայողական մեքենայի համար: Թեման զարգացնելով՝ կարող ենք չբացառել, որ այդ պահեստամասը կարող էր լինել թանկարժեք մետաղից, օրինակ, ոսկուց կամ թանկարժեք քարից՝ ադամանդից:

Եվ որ այդ պահեստամասի գնման նպատակն այդ ծառայողական մեքենան թյունինգի ենթարկելն է. Ասենք՝ այն դռան բռնակը, որի կողմից վարչապետն է մեքենա նստում, լինի 999,9 հարգի ոսկուց, վրան էլ ադամանդե քարեր, ինչպես լինում է արաբական երկրների շեյխերի մեքենաների դեպքում: Ամեն, դեպքում նշենք, որ այս գնումը հաստատված է եղել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

3316 | 2
Facebook