Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է հրավիրելու, կվերադառնան բոլոր նեղացածներն ու հեռացածները. «Հրապարակ»

09:55, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է հրավիրելու, կվերադառնան բոլոր նեղացածներն ու հեռացածները. «Հրապարակ»

«ԲՀԿ-ն առաջիկայում կուսակցության քաղխորհրդի նիստ է պլանավորել, որը կկայանա Մելիք-Ադամյանի վրա գտնվող կառավարության մեծ` 800 տեղանոց դահլիճում, մինչդեռ ԲՀԿ քաղխորհուրդը բաղկացած է 160 անդամից:

Նախնական օրն էլ է որոշված՝ դեկտեմբերի 3-ը, բայց ասացին դեռ կարող է փոխվել: Նման ներկայացուցչական նիստ անելու նպատակը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ է կապված:

ԲՀԿ քաղխորհուրդը միաձայն, առանց դեմերի կպահանջի նախկին նախագահի վերադարձը: Ի դեպ, այդ օրը ԲՀԿ կվերադառնան բոլոր նեղացածներն ու հեռացածները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3039 | 1
Facebook