Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի գրել». Գագիկ Մինասյանը` ՀՀԿ ԳՄ նիստից հետո

22:42, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
«Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի գրել». Գագիկ Մինասյանը` ՀՀԿ ԳՄ նիստից հետո
     «Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստին քննարկվել են նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի վերաբերյալ հարցերը». այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության և ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
     Նա նշել է, որ նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: «Կուսակցության ծրագրի, կանոնադրության փոփոխություն է նախատեսվում, կազմակերպչական մի շարք խնդիրներ քննարկվեցին կապված համագումարի հետ»,- ասել է Մինասյանը:
     Նրա խոսքով` վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ հարցին անդրադարձ չի եղել ՀՀԿ ԳՄ նիստին, քանզի վերջինը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի գրել:
     Հարցին՝ քննարկվե՞լ է 1000 դրամներին վերաբերող օրինագծում փոփոխություն կատարելու հարցը, Գագիկ Մինասյանն ասել է, որ այդ հարցը դեռ քննարկումների փուլում է և վերջնական որոշում դեռ չկա:
     Իսկ թե ինչով է պայմանավորված Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որոշումը, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին ու որոշ ժամանակով հեռանում է Հայաստանից, Գագիկ Մինասյանն ասել է, որ դա նրա որոշումն է եղել և ճնշում Աբրահամյանի վրա չի եղել:
    
    
    
981 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am