Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար միջոցներ կկիրառվեն». Տիգրան Մուկուչյան

20:15, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
«Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար միջոցներ կկիրառվեն». Տիգրան Մուկուչյան
     ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով սահմանվել են ընտրական իրավահարաբերությունները կանոնակարգող փաստաթղթերի օրինակելի ձևեր և կարգեր: ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նիստում, ի թիվս ընտրական այլ փաստաթղթերի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է քվեարկության ծրարի, քվեաթերթիկի վրա փակցվող ինքնասոսնձվող դրոշմանիշի, ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերում լրացվող համարակալված կտրոնի և ՀՀ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների ձևերը: ԿԸՀ որոշմամբ` քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար սահմանվել են լրացուցիչ հնարավորություններ` քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ որոշմամբ նշվածը չի կարող համարվել սպառիչ ցանկ, և առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ, միջազգային փորձի ուսումնասիրման և համապատասխան հասարակական կազմակերպությունների առաջարկությունների հաշվառմամբ կկիրառվեն լրացուցիչ այլ միջոցներ ևս քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունն առավել մատչելի դարձնելու համար:
669 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am