Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

ՀՀ ՔԿ նախագահը ԵԽ Մարդու իրավունքների գծով տնօրենին է ներկայացրել ՔԿ առաջնահերթությունները և սկզբունքները

19:46, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
ՀՀ ՔԿ նախագահը ԵԽ Մարդու իրավունքների գծով տնօրենին է ներկայացրել ՔԿ առաջնահերթությունները և սկզբունքները
     ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին։
     Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
     ՀՀ ՔԿ նախագանը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման ընթացքում ձեռնարկված քայլերը, առաջնահերթությունները, աշխատանքների կազմակերպման հիմքում դրված սկզբունքները, վարույթում քննվող քրեական գործերով մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում իրականացված գործողությունները: Չնայած ՔԿ կազմավորումից անցել է երկու տարի, սակայն արդեն իսկ մեծածավալ միջոցառումներ են իրականացվել` քննության կազմակերպման արդյունավետությունն ու որակը բարձրացնելու ուղղությամբ, մշակվել և ներդրվել քրեական գործերի թվայնացման, էլեկտրոնային նախաքննության ծրագրերը, որոնք նորություն են ոչ միայն հայ իրականության համար, այլ նման ծրագրեր չունեն անգամ ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների քննչական մարմիններ։
    
Պրն. Ջակումոպուլոսը բարձր է գնահատել նախաքննության ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարությունները կիրառելու՝ ՔԿ նախաձեռնությունն ու արդյունքները, պատրաստակամություն հայտնել հավելյալ բաղադրատարրեր ավելացնել էլեկտրոնային նախաքննության ծրագրում՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ներդրման համար:
ԵԽ ներկայացուցիչը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների Եվրոպական չափորոշիչների կիրառման հզորացման նոր ծրագիրը՝ նախատեսված առաջիկա երկու տարիների համար, որի շրջանակներում նախատեսվում է ներառել նաև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը:
     Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ոչ միայն շարունակել համագործակցությունն արդեն իսկ մշակված ծրագրերով, այլ նաև՝ աշխատանքային կարգով քննարկումներ իրականացնել՝ նոր ուղղություններ նախանշելու համար։
703 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am