Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի բնակչությունը մեկ տարվա ընթացքում աղքատացել է 15%-ով. Credit Suisse

18:05, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
Ռուսաստանի բնակչությունը մեկ տարվա ընթացքում աղքատացել է 15%-ով. Credit Suisse

Ռուսաստանը մտել է բնակչության աղքատացման ամենաբարձր տեմպերով երկրների եռյակի մեջ: Ֆինանսական Credit Suisse կոնգլոմերատի կողմից նախապատրաստված Global Wealth Report զեկույցի տվյալների համաձայն` 2015թ. կեսից մինչև 2016թ. կեսերն ընկած ժամանակաշրջանում Ռուսաստանի բնակչությունն աղքատացել է 15%-ով:
     «Աութսայդերների» եռյակի մեջ մտել են նաև Ուկրաինան և Արգենտինան, որոնց բնակչությունը, զեկույցի համաձայն, աղքատացել է համապատասխանաբար 18,5 և 27%-ով:
     Դրամական արտահայտմամբ` Ռուսաստանի բնակչությունն աղքատացել է մոտ 200 մլրդ դոլարի չափով: Զեկույցի հեղինակները կապում են այդ բացասական տեղաշարժը փոխարժեքների տատանումների հետ և նշում են, որ ռուբլին դիտարկվող ժամանակաշրջանում էժանացել է համարյա 13%-ով: Ընդ որում, դոլարային միլիոնատերերի քանակը Ռուսաստանում կրճատվել է` 92-հազարից հասնելով 79 հազարի:

4384 | 0
Facebook