Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 26 փետրվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Ահաբեկիչների ձեռքին արևմտյան արտադրության զենք է». Էրդողան

17:00, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
«Ահաբեկիչների ձեռքին արևմտյան արտադրության զենք է». Էրդողան

Զենքի կեսը, որն ԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան օդից գցում է Սիրիայի տարածքի վրա, ընկնում է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինյալների ձեռքը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
     «Ահաբեկչության դեմ պայքարի հարցն առաջին հերթին պետք է ուղղել Արևմուտքին: Իսկ հիմա ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ենք մենք: ԱՄՆ-ը պարբերաբար աջակցություն է ցուցաբերում օդից, բայց, դժբախտաբար, ԴԱԻՇ-ի ձեռքում մենք արևմտյան արտադրության զենք ենք տեսնում: Իհարկե, նրանք չեն ասում, որ աջակցում են ԴԱԻՇ-ին, բայց մենք տեսնում ենք, որ իրենց կողմից ինքնաթիռներից նետված զենքի կեսն ընկնում է սիրիական քրդերի ձեռքը, մյուս կեսը՝ ԴԱԻՇ-ին»,-ասել է Էրդողանը Իսրայելական երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում:

1854 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am