Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչ միս է օգտագործվում մսամթերքի արտադրության մեջ. պարզաբանում է ՍԱՊԾ պատասխանատուն

17:45, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
Ինչ միս է օգտագործվում մսամթերքի արտադրության մեջ. պարզաբանում է ՍԱՊԾ պատասխանատուն

Ի՞նչ վիճակում է այսօր մսամթերքի արտադրությունը, ինչպիսի՞ պայմաններում են արտադրում Հայաստանի Հանրապետության հատկապես երշիկի արտադրամասերը` ի՞նչ հումքով, ի՞նչ տեխնոլոգիայով, ոլորտում կա՞ն այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը հրատապ է: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Վարդանյանը վստահեցրեց, որ ներկա դրությամբ սուր պրոբլեմներ չկան` բացառությամբ որոշակի բացթողումների, որոնք ոչ այնքան արտադրողից, որքան խանութի վաճառողից կամ աշխատակցից են կախված: «Վերցնենք երշիկը, դրա իրացման, տեղափոխման հետ կապված խնդիրները: Արտադրողը ոչինչ անել չի կարող, եթե երշիկը, որը ջերմային ռեժիմ է պահանջում, բայց խանութի աշխատողը դնում, վաճառում է ոչ սառնարանային պայմաններում: Այստեղ բացակայում է վերջինի պատասխանատվությունը և, այս հարցում մեղավորությունը, միանշանակ, խանութինն է»,- բացատրեց մեր զրուցակիցը:
     Տեղեկացանք, որ երշիկեղենի հումքը հիմնականում ներկրվում է դրսից: Թե ինչն է պատճառը, որ տնտեսվարողները նախընտրում են դրսից ներկրված և ոչ թե տեղական հումքը, մեր Ա. Վարդանյանն ասաց. «Տեղականի խնդիր արտադրողը չունի: Պարզապես ներկրված մսի ինքնարժեքն ավելի ցածր է: Հետևաբար, տեղական միսն ավելի թանկ է: Եթե տնտեսվարողն օգտագործի տեղական հումք, ապա, թե´արտադրանքի շուկայում, թե´ սպառողի համար կթանկանա այն, ինչը երկուստեք ձեռնտու չէ»:
     Վաճառքի հանվող երշիկեղենի գույները շատ անգամ անբնական են: Հարցին` արդյոք երշիկի համար նախատեսված գույները չե՞ն չարաշահում մեր տնտեսվարողները, ՍԱՊԾ պատասխանատուն ասաց. «Երշիկների մեջ որոշակի գունավորում տալու համար արտադրողն օգտագործում է նիտրիտ: Դա հակացուցված չէ: Ընդհակառակը, տեխնոլոգիական գործընթացով նախատեսված է նիտրիտի հավելումը: Պարզապես գոյություն ունի սահմանված քանակություն, որը պետք է պահպանել. «Սակայն չի բացառվում, որ մեկը` մի քիչ ավել, մյուսը` մի քիչ պակաս օգտագործի, բայց դա չի նշանակում, որ դա լուրջ խնդիր է: Սպառող կա` նախընտրում է ավելի բաց գույն երշիկ, մյուսն` ավելի վառ, մյուսը` մուգ: Յուրաքանչյուր տնտեսվարող ինքն է իր ապրանքի շուկայահանման մեխանիզմը որոշողը և ինքը գիտի` ինչպես ներկայացնի սպառողին և ինչն է նախընտրելի»:

4943 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am