Խնդրում ենք սպասել...

Միջազգային

BMW-ն ներկայացրել է իր ամենափոքր սեդանը

22:05, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
BMW-ն ներկայացրել է իր ամենափոքր սեդանը

BMW-ն գաղտնազերծել է սեդան թափքով նոր 1-Series-ը: Բավարական ապրանքանիշի ամենակոմպակտ չորսդռնանի մոդելի շնորհանդեսը տեղի է ունեցել Գուանչժոյի մոթոր-շոուի ժամանակ: 1-Series սեդանը նախատեսված է, առաջին հերթին, չինական շուկայի համար:
     Մեքենան վաճառքի կհանվի երեք մոդիֆիկացիայով՝ 118i, 120i и 125i: Բազային տարբերակում մոդելը հագեցվում է երեքգլանանոց 136 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչով:
     Նորույթի թոփային տարբերակներն ստացել են ամբողջովին լուսադիոդային օպտիկա և մուլտիմեդիային համակարգի 8,8-դյույմանոց էկրան:

5598 | 0
Facebook