Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մորս արցունքները սաղիդ քթից եմ բերելու». Արարատ Խանդոյան

15:15, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
«Մորս արցունքները սաղիդ քթից եմ բերելու». Արարատ Խանդոյան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանի դատական նիստը: Վերջինը դատական նիստերի դահլիճում տեսնելով մորը` տիկին Ռիմային, ասել է. «Մորս արցունքները սաղիդ քթից եմ բերելու: Եթե ստրուկ չես ուզում լինել, պետք է պայքարես: Մարդիկ ընտրել են ստրուկի ճանապարհը, ծառայում են քրեաօլիգարխիկ ռեժիմին, մենք էլ ծառայում ենք հայրենիքին»:
     Դատական նիստի ժամանակ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին միջնորդել է վերացնել իր պաշտպանյալի տեսակցությունների վրա դրված արգելանքը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, տեղում որոշել է մերժել միջնորդությունը:
     Դրանից հետո պաշտպան Արա Ղարագյոզյանը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել՝ գրավով ազատ արձակել Արարատ Խանդոյանին: Դատարանն այս պահին գտնվում է խորհրդակցական սենյակում:

26996 | 3
Facebook