Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կարլսենը տուգանվել է՝ մամուլի ասուլիսների սրահը զայրացած լքելու համար

13:30, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
Կարլսենը տուգանվել է՝ մամուլի ասուլիսների սրահը զայրացած լքելու համար

Նյու Յորքում ընթացող աշխարհի թագի համար պայքարում շախմատի աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը չի մեկնաբանել իր պարտությունը։ Նա հրաժարվել է շփվել նորվեգացի լրագրողների հետ՝ այդ թվում և պաշտոնական հեռարձակող հեռուստաընկերության, և միանգամից մտել է մամուլի ասուլիսների սրահ։ Այդ ժամանակ Սերգեյ Կարյակինը խառը գոտում շփվելիս է եղել լրագրողների հետ՝ ուշանալով մամուլի ասուլիսից։ Կարլսենը սպասել է երկու րոպե, այնուհետև զայրացած դուրս է եկել մամուլի ասուլիսների սրահից։

Նշենք, որ պայմանագրի համաձայն, այդ արարքի համար նա տուգանվել է պարգևավճարի 10 %-ի չափով։ Այսպիսով, եթե Կարլսենը հաղթի, կազմակերպիչներին կվճարի 60 հազար եվրո, եթե պարտվի՝ 40 հազար եվրո։

4493 | 0
Facebook