Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Արամ Խաչատրյան փողոցում գծանշումների փոփոխություն են արել, ճանապարհային նշաններով էլ չեն ապահովել». Արսեն Պետրոսյան

15:00, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
«Արամ Խաչատրյան փողոցում գծանշումների փոփոխություն են արել, ճանապարհային նշաններով էլ չեն ապահովել». Արսեն Պետրոսյան

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արսեն Պետրոսյանն` անդրադառնալով «կարմիր գծերի» խնդրին, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երկու օր է, ինչ Արամ Խաչատրյան փողոցում նոր գծանշումների փոփոխություն է կատարվել, ինչն իրենից ծուղակ է ենթադրում. «Առավելագույնը 2 շարք ավտոմեքենաներ են կանգնեցրել մի ուղղությամբ. առաջին շարքն զբաղեցնում են «փարքինգ» արած մեքենաները: Այդ գծերը քաշել են, որպեսզի Արամ Խաչատրյան փողոցի խաչմերուկի տեսախցիկները որսան, որովհետև գծանշանների փոփոխությունը թույլ է տալիս, որպեսզի երկրորդ շարքը միայն ձախ ուղղությամբ գնա: Եվ, պատկերացրեք, ճանապարհային նշաններով չեն ապահովել: Որքան գիտենք, մեր քաղաքում մեծ խցանումներ են լինում, բոլոր մեքենաները համարյա իրար կպած երթևեկում են, մանավանդ խաչմերուկների մոտ: Մարդիկ, վարորդները, բնականաբար, չեն նկատելու այդ գծանշումները, որովհետև դրանք միայն գետնի վրա են, իսկ վերևում կախված նշանները բացակայում են. ես այսօր անցել եմ, չեմ նկատել: Դա նորից ծուղակ է` մարդկանց գրպանը մտնելու համար»,- ներկայացրեց Ա. Պետրոսյանը:

Հարցին, թե, ըստ նրա, ինչ նպատակով է գծանշումների փոփոխություն արվել, մեր զրուցակիցն ասաց. «Աջում «փարկինգ» արած մեքենաներն են և դու ստիպված չես կարող ուղղությունը չխախտել` ուղիղ ես գնալու, հոծ գիծ ես տրորելու կամ հայտնվելու ես հանդիպակաց գոտում, ինչը դարձյալ խախտում է, տուգնանք էլ` 30 կամ 10 հազարանոց»:

895 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am