Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ Պաշտպանության նախարարությունն առաջարկում է երկրում ռուսական Т-72 տանկերի արդիականացման կենտրոն ստեղծել

12:35, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
ՀՀ Պաշտպանության նախարարությունն առաջարկում է երկրում ռուսական Т-72 տանկերի արդիականացման կենտրոն ստեղծել

ՀՀ Պաշտպանության փոխնախարար, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է երկրում ռուսական ռազմական տեխնիկայի, մասնավորապես, T-72 տանկերի արդիականացման կենտրոն ստեղծել: Այս մասին հայտնում է Лента-ն:
     «Մենք կցանականայինք տեղում զբաղվել ոչ միայն ռազմական տեխնիկայի, մասնավորապես, T-72 տանկերի վերանորագմամբ, այլև դրանց արդիականացմամբ, քանի որ արդիկանացման համար Ռուսաստան ուղարկելը գրեթե նույնքան է կազմում, որքան հենց տանկի արժեքն է»,- նշել է Փախչանյանը:
     Փոխնախարարաը նշել է, որ կան բոլոր պայմանները նաև լազերային տեխնիկայի, ռադիոֆիզիկայի և կապի ոլորտներում համագործակցության համար:
     ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովն առաջարկել է ներկայացնել համագործակցության համար անհրաժեշտ ներուժ ունեցող ռազմաարդյունաբերական ընկերությունների ցուցակը: Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել հայկական ձեռնարկությունների առաջարկները` ներմուծման փոխանակման և Ուկրաինայում ու ՆԱՏՕ-ի անդամ երկրներում արտադրված սարքավորումների կիրառումից խուսափելու շրջանակներում:

4426 | 1
Facebook