Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու են 17-18-րդ դարերում տղամարդիկ կեղծամ կրել

19:05, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
Ինչու են 17-18-րդ դարերում տղամարդիկ կեղծամ կրել

Համարվում է, որ տղամարդկանց կեղծամների նորաձևությունը բառացիորեն ուժով ներմուծել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդն` «Արև-արքան»: Նա տարված է եղել կեղծամներով և համոզել ու ստիպել է ամբողջ բարձր դասին` կրել դրանք: Անգամ եկեղեցին է փորձել պայքարել այդ նորաձևության դեմ, սակայն` անօգուտ:

Կեղծամները դարձել են ազնվականների արդուզարդի պարտադիր բաղադրիչ մի քանի պատճառներով: Ամենաառաջին պատճառը ժամանակին մեծ տարածում գտած սեռավարակն է եղել` սիֆիլիսը: Դրա հետևանքով մարդկանց գլխամաշկը տեղ-տեղ ճաղատացել է, իսկ կեղծամը կոծկել է դա: Ի դեպ, կեղծամը թանկ հաճույք է եղել և աստիճանաբար շքեղ կեղծամները դարձել են ունևորության խորհրդանիշ:


     Այնուհետև ի հայտ են եկել նաև այլ դրական կողմեր, օրինակ` ոջիլներից խուսափելը: Ժամանակին ոջիլը չափազանց տարածված է եղել և գլուխը ծածկող կեղծամը հնարավորություն է տվել չվարակվելու:
     Համարվում է նաև, որ կեղծամների առաջին գնահատողները կանայք են եղել, քանի որ դրանք ավելի հեշտ է եղել խնամված ու հարդարված պահելը, քան բնական մազերը:

Պատմության մեջ կեղծամների իսկական սիրահարներ են եղել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը և Անգլիայի թագավոր Կարլ 2-րդը:

12491 | 0
Facebook