Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Կարեն Կարապետյանը վճարել է Bloomberg-ին հարցազրույցի համար

13:35, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
Կարեն Կարապետյանը վճարել է Bloomberg-ին հարցազրույցի համար
     ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Bloomberg գործակալությանը տված հարցազրույցը, որը հիմնված է «Հայաստանի տնտեսության վիճակը չափազանց ծանր է, բայց նոր վարչապետը կանի հնարավոր փոփոխությունները» գաղափարի վրա, ասում են` վճարովի է եղել: Bloomberg-ը նշում է, որ Սերժ Սարգսյանը նոր վարչապետին անվանել է «փոփոխությունների խորհրդանիշ», ով պատրաստվում է զարգացնել ՀՀ տնտեսությունը, քանզի «նա է այն մարդն, ով ամեն ինչ կկարգավորի»:
     Ինչ վերաբերում է վճարովի հարցազրույցներին, ապա, խոսակցությունների համաձայն, նման նախաձեռնություններով աչքի է ընկնում նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
     Հիշեցնենք` հատկապես լայն արձագանք գտավ նրա` «Независимая газета»-ին տված հարցազրույցը, որի համար, ըստ լուրերի, Ծառուկյանը ռուսական թերթին վճարել էր 12-15 հազար դոլար:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
17943 | 29
Facebook