Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քալիֆորնիայի անկախության կողմնակիցները պահանջում են 2019թ. մարտին անկախության հանրաքվե անցկացնել

11:50, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
Քալիֆորնիայի անկախության կողմնակիցները պահանջում են 2019թ. մարտին անկախության հանրաքվե անցկացնել

Քալիֆորնիայի անկախության կողմնակիցները դիմել են նահանգի գլխավոր դատախազին` անկախության հանրաքվե անցկացնելու առաջարկով: Այս մասին հաղորդում է The Los Anfeles Times լրատվականը:

Ակտիվիստները պահանջել են գրանցել «Calexit. Քալիֆորնիայի անկախության հանրաքվե 2019» փստաթուղթը: Հայտի ձևակերպումից հետո ակտիվիստները կարող են ստորագրահավաք սկսել հանրաքվեի կողմնակիցների շրջանում: Նրանք նշում են, որ արդեն 13 հազար կամավոր ունեն:

Շարժման համահիմնադիր Մարկուս Ռուիս Էվանսը հայտարարել է, որ իրենք ծրագրում եին հանրաքվեի անցկացման հարցը բարձրացնել գալիք տարվա սկզբին, բայց ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելն ակտիվիստներին ստիպել է շտապել այդ հարցում:
     Calexit-ի կողմնակիցները հույս ունեն, որ անկախության հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել արդեն 2019թ. մարտի 13-ին: Ակտիվիստների որոշմամբ` հանրաքվեն կայացած կհամարվի այն դեպքում, երբ դրան մասնակցի քվերակելու իրավունք ունեցողների ավելի քան 50%-ը, և երբ ԱՄՆ կազմից դուրս գալու օգտին քվերակի ընտրողների 55%-ը:
     Քալիֆորնիան ԱՄՆ ամենախիտ բնակեցված նահանգն է` շուրջ 40 միլիոն մարդ:

4368 | 0
Facebook