Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կապանում թանկացրած երթուղայինի գինն իջեցրել են

12:20, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
Կապանում թանկացրած երթուղայինի գինն իջեցրել են
     Սյունիքի մարզի Կապան քաղաքում 8 համարի երթուղայինի թանկացման դեմ պայքարողները հասել են իրենց նպատակին. երթուղայինը նորից սպասարկում է 50 դրամով, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կապանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը: « Որոշ ժամանակ 8 համարի երթուղայինը 50 դրամով է սպասարկելու, որից հետո միայն պարզ կլինի` կթանկացնեն, թե՞ ոչ»,- ասաց Նարեկը: Նրա խոսքով` հետևողական են լինելու և թանկացման դեպքում նորից բողոքի ալիք են բարձրացնելու:
     Նշենք, որ 8 համարի երթուղայինի տոմսի արժեքը նոյեմբերի 1-ից թանկացել էր` 50 դրամից դառնալով 70:
     Հիշեցնենք, որ սակագինն իջեցնելու համար կապանցիները ստորագարահավաք էին իրականացնում, բաց նամակով դիմել էին վարչապետին և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին:
2678 | 0
Facebook