Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես Մխիթարյանին ասել եմ, որ նա խաղալու է «Ֆեյենորդ»-ի դեմ». Մոուրինյո

11:15, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
«Ես Մխիթարյանին ասել եմ, որ նա խաղալու է «Ֆեյենորդ»-ի դեմ». Մոուրինյո

«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Եվրոպայի լիգայի խմբային փուլի՝ հինգշաբթի կայանալիք «Ֆեյենորդ»-ի դեմ հանդիպմանը:

«Ես Մխիթարյանին շաբաթ օրն ասել եմ, որ նա խաղալու է «Ֆեյենորդ»-ի դեմ: Նա աշխատում է: Ակնհայտ է, որ նա երջանիկ չէ, բայց նա ճիշտ ուղու վրա է դնում իր հիասթափությունը՝ փակելով բերանը, ջանք չխնյայելով և փորձելով հարմարվել: Ես նրան ասացի, որ «Արսենալ»-ի դեմ խաղն իր համար չէ, որովհետև ես չեմ կարծում, որ նրան պետք է 10 կամ 20 րոպե խաղաժամանակ` պահեստայինների նստարանից: Ասացի․ «Կարծում եմ՝ քեզ լավ խաղ է անհրաժեշտ, որը կսկսես կա՛մ մեկնարկային կազմում, կա՛մ էլ փոխարինման կմտնես երկրորդ խաղակեսից»: Նրա վրա պետք է քիչ ճնշում գործադրել և լավ պայմաններ ապահովել՝ լավագույն որակները ցուցադրելու համար»,- նշել է Մոուրինյոն՝ ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։

7579 | 2
Facebook