Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի համաշխարհային գներն աճում են

11:00, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
Նավթի համաշխարհային գներն աճում են

Այսօր նավթի համաշխարհային գներն աճում են` ներդրողների լավատեսության ֆոնին: Ներդրողները լիահույս են, որ ՕՊԵԿ անդամ և ոչ անդամ երկրները համաձայնության կգան սև ոսկու արդյունահանման ծավալների կրճատման շուրջ:
     Առավոտյան եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքն ավելացել է 1.21%-ով` հասնելով 49.49 դոլարի:
     Ամերիկյան WTI տեսակի նավթի 1 բարելի արժեքը հասել է 48.84 դոլարի` 1.24%-ով ավելի:

3635 | 0
Facebook