Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնաբերվել է ատամի հնագույն պրոթեզը

18:30, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Հայտնաբերվել է ատամի հնագույն պրոթեզը

Իտալիայի Լուկա քաղաքում հնագետները հայտնաբերել են աշխարհում հնագույն «դնովի» ատամները: Ըստ հետազոտողների` դրանք կարող էին կիրառվել 14 դարի վերջերից 17-րդ դար ընկած ժամանակահատվածում, գրում է The Local-ը: Չնայած գրավոր վկայություններում ասվում է, որ արհեստական ատամներ կրել են դեռևս Հռոմեական կայսրությունում` էտրուսկների ժամանակ, այնուամենայնիվ, ամենահին իրեղեն ապացույցը համարվում է այս գտածոն:

Ատամների այս հավաքածուն բաղկացած է 5 ատամներից` կրիչներից և ժանիքներից: Բոլորն էլ ծածկված են մետաղական շերտով: Ստորին ծնոտին այն ամրացել է ոսկյա երիզով: Վրայի նստվածքը վկայում է երկարաժամկետ կրման մասին:
     Դրանք հայտնաբերվել են Սուրբ Ֆրանցիսկոսի տաճարի մոտ թաղված 200 մարդկանց մնացորդների ուսումնասիրությունների ժամանակ:

10269 | 0
Facebook