BMW ընկերությունն սկսել է BMW X7-ի սերիական տարբերակի թեստերը: Ֆոտոլրտեսներին առաջին անգամ հաջողվել է լուսանկարել նորույթը ճանապարհային փորձարկումների ժամանակ: Ավտոմեքենայի շնորհանդեսը պետք է տեղի ունենա 2018թ., հաղորդում է Motor 1-ը:
Նորույթն X5-ից ավելի խոշոր կլինի: Այն կստանա նստատեղերի երեք շարք և կկառուցվի է CLAR մոդուլային հարթակի վրա, որն արդեն ընկել է 7-Series ֆլագմանական սեդանի հիմքում:
Ամենայն հավանականությամբ` մոդելն ստանալու է նույն շարժիչները, ինչ և 7-Series-ը՝ ներառյալ ամենահզոր V12 շարժիչը, որն առաջին անգամ կտեղադրեն ապրանքանիշի քրոսովերների վրա: Չի բացառվում, որ հետագայում մոդելն ստանա նաև հիբրիդային ուժային տեղակայում: