Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ընթացիկ տարվա վերջին եռամսյակում նավթի գինը կհասնի 50 դոլարի. Goldman Sachs

16:25, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Ընթացիկ տարվա վերջին եռամսյակում նավթի գինը կհասնի 50 դոլարի. Goldman Sachs

Ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկն իր կարճաժամկետ կանխատեսումներում նշել է, որ եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքն ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում կարող է հասնել 50 դոլարի: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալութունը:

Ինչպես հաղորդվում է, նման հեռանկարը կապվում է այն տեղեկատվության հետ, որ առաջիկայում ՕՊԵԿ-ը որոշում կընդունի նավթի արդյունահանման ծավալների սառեցման մասին:

Goldman Sachs-ի կանխատեսումներով` եվրոպական նավթի գինը կբարձրանա նաև գալիք տարվա 1-ին և 2-րդ եռամսյակներում` հասնելով համապատասխանաբար 56.5 և 52 դոլարի:

Մասնագետներն ակնկալում են, որ Ռուսաստանը ևս կմիանա արդյունահանման ծավալների սառեցման համաձայնագրին:

Իսկ մինչ այդ, այսօր եվրոպական նավթի 1 բարելը գնահատվում է 47.8 դոլար:

10210 | 0
Facebook