Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հրադադարի ավարտի մասին

15:20, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Արաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հրադադարի ավարտի մասին

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող կոալիցիայի ներկայացուցիչ Ահմադ Ասիրին հայտարարել է Եմենում հրադադարի դադարեցման մասին:
     Հիշեցնենք, որ 48-ժամյա հրադադարի մասին հայտարարվել է նոյեմբերի 19-ին:
     Եմենում հակամարտության սկսվելուց ի վեր` 20 ամսվա ընթացքում արդեն 10 հազար մարդ է զոհվել: ՄԱԿ-ի գնահատականներով` ավելի քան 3 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը, շուրջ 21 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի: Երկրում 2 միլիոն մարդ տառապում է քաղցից, նրանցից 370 հազարը` երեխաներ:

3306 | 0
Facebook