Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերիլին Մոնրոյի ադամանդակուռ ժամացույցը վաճառվել է աճուրդով

19:10, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Մերիլին Մոնրոյի ադամանդակուռ ժամացույցը վաճառվել է աճուրդով

20-րդ դարի սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի ադամանդակուռ ժամացույցը վաճառվել է Julien's Auctions աճուրդի տան կազմակերպած աճուրդի ժամանակ:

Ժամացույցի նոր տիրոջ անունն առայժմ չի հրապարակվում: Հայտնի է, որ դերասանուհուն պատկանած աքսեսուարի համար վերջինս վճարել է 25.000 ԱՄՆ դոլար:

Blancpain Cocktail Watch ժամացույցն` ըստ որոշ տեղեկությունների, ժամանակին պատվիրել է հենց դերասանուհին, սակայն խոսակցություններ կան, որ պատվիրատուն նրա երկրպագուներից մեկն է եղել:

5831 | 0
Facebook