Խնդրում ենք սպասել...

Միջազգային

American Music Awards-ում Արիանա Գրանդեն ճանաչվել է «Տարվա արտիստ»

12:55, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
American Music Awards-ում Արիանա Գրանդեն ճանաչվել է «Տարվա արտիստ»
     Լոս Անջելեսի Microsoft Theater-ում կայացել է American Music Awards մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն ճանաչվել է «Տարվա արտիստ»: Այս մասին հաղորդում է Hollywood life-ը։
     Լավագույն տեսանյութի, լավագույն երգի և փոփ-ռոք ժանրում լավագույն ալբոմի համար մրցանակ է ստացել Ջասթին Բիբերը: Վերջինս փոփ-ռոք ժանրում ճանաչվել է «Լավագույն արտիստ»։
     Փոփ-ռոք ժանրում լավագույն երգչուհի է ճանաչվել Սելենա Գոմեսը։ «Տարվա շրջագայություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Բեյոնսեն։
     Մրցանակաբաշխության մասնակիցների թվում էին նաև Բրունո Մարսը, Թեյլոր Սվիֆթը, Նիկի Մինաժը, Լեդի Գագան, Maroon 5 խումբը և Սթինգը, որը մրցանակ է ստացել երաժշտության ոլորտի զարգացման հարցում ունեցած ներդրման համար։
6319 | 0
Facebook