Խնդրում ենք սպասել...

Միջազգային

WADA-ն կխստացնի դոպինգի դեմ պայքարը

18:10, կիրակի, 20 նոյեմբերի, 2016 թ.
WADA-ն կխստացնի դոպինգի դեմ պայքարը

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը՝ WADA-ն, փոփոխություններ կմտցնի գործակալության օրենսդրությանը չհամապատասխանող ազգային հակադոպինգային գործակալություններ ունեցող պետությունների հանդեպ պատժամիջոցների կիրարման հարցում։ Մասնավորապես առաջարկվում է բարձրացնել տուգանքներն, արգելել այդ երկրներին անցկացնել միջազգային մրցաշարեր, իսկ այդ երկրների մարզիկներին մասնակցել միջազգային մրցաշարերի։

«Նախկինում WADA-ն չուներ արդյունավետ միջոցներ՝ գործակալության պահանջներին չհամապատասխանող ազգային հակադոպինգային կազմակերպություններ ունեցող երկրների վրա ազդելու համար։ Հիմա իրավիճակը կփոխվի»,- նշել է WADA-ի ներկայացուցիչ Ռենե Բուշարը։

3533 | 0
Facebook