Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռոնալդուն վերջակետ դրեց «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում». Զիդան

14:55, կիրակի, 20 նոյեմբերի, 2016 թ.
«Ռոնալդուն վերջակետ դրեց «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում». Զիդան

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Աթլետիկո»-ի դեմ հաղթանակից հետո (3:0) ամփոփել է թիմի խաղը.

«Մենք լավ էինք կարդում խաղը և ուժեղ էինք։ Ես գոհ եմ: Քչերին է հաջողվում «Վիսենտե Կալդերոն»-ից հեռանալ 3։0 հաշվով հաղթանակով, դա հեշտ բան չէ։ Մենք հիանալի խաղացինք հենց սկզբից և շատ կարևոր հաղթանակ տոնեցինք»։

Խոսելով Ռոնալդուի մասին՝ Զիդանը նշել է.

«Ռոնալդուն ինչպես միշտ լավ խաղաց: Ես երբեք չեմ կասկածել, որ նա լավագույնն է, իսկ այսօր նա վերջակետ դրեց «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում»։

11886 | 0
Facebook