Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արաբ գործարարն 8,45մլն ԱՄՆ դոլարով ավտոմեքենայի էքսկլյուզիվ համարանիշ է գնել

02:10, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Արաբ գործարարն 8,45մլն ԱՄՆ դոլարով ավտոմեքենայի էքսկլյուզիվ համարանիշ է գնել
     Արաբ գործարարը Աբու-Դաբիի աճուրդում 8,45մլն ԱՄՆ դոլարով ավտոմեքենայի էքսկլյուզիվ «1» համարանիշ է գնել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ին: «Ես ուզում էի ցանկացած գումար վճարել այդ համարանիշի համար: Ես հաճախ եմ մասնակցում այդպիսի աճուրդներին՝ ամենայուրահատուկ համարանիշները ամենաբարձր դրույքներով ձեռք բերելու համար»,- ասել է 32-ամյա գործարար Աբդուլա ալ-Մահրին Gulf News պարբերականին: Աճուրդում ընդհանուր առմամբ վաճառվել է 26,9մլն դոլար ընդհանուր արժողությամբ համարանիշներ: Եվս երկու գործարար ԱՄԷ-ից գնել են «7» և «50» համարանիշները համապատասխանաբար 3,65 մլն և 1,85 մլն դոլարով:
8732 | 0
Facebook