Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը հայտարարել է Թուրքիայի՝ «Շանհայի համագործակցության կազմակերպությանը» անդամակցելու հնարավորության մասին

15:15, կիրակի, 20 նոյեմբերի, 2016 թ.
Էրդողանը հայտարարել է Թուրքիայի՝ «Շանհայի համագործակցության կազմակերպությանը» անդամակցելու հնարավորության մասին
     ԵՄ-ին անդամակցելը Թուրքիայի համար միակ տարբերակը չէ, Անկարան Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկում է «Շանհայի համագործակցության կազմակերպությանը» անդամակցելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, գրում է РИА Новости-ն: «Brexit-ը կարող է տարածվել, Ֆրանսիայից այսպիսի ձայներ են հասնում: Այսպիսի պայմաններում Թուրքիան իրեն հանգիստ պետք է զգա: Պետք չէ ասել, որ ԵՄ-ը միակ տարբերակն է: Թուրքիան կարող է դառնալ ՇՀԿ-ի անդամ: Ես այդ մասին խոսել եմ Պուտինի ու Նազարբաևի հետ: Թուրքիայի մասնակցությունը ՇՀԿ-ին գործելու ավելի մեծ ազատություն կապահովի մեզ այդ կապակցությամբ»,-ասել է Էրդողանը լրագրողներին:
3723 | 1
Facebook