Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր Զելանդիայում առաջարկել են վերանվանել առևտրային համաձայնագիրն ի պատիվ Թրամփի

14:15, կիրակի, 20 նոյեմբերի, 2016 թ.
Նոր Զելանդիայում առաջարկել են վերանվանել առևտրային համաձայնագիրն ի պատիվ Թրամփի
     Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Կին կատակով առաջարկել է վերանվանել Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագիրը Թրամփ-խաղաղօվկիանոսյան գործընկերության՝ տվյալ նախաձեռնության դեմ հանդես եկող ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին տարհամոզելու համար, հաղորդում է The Guardian-ը: Ջոն Կին նշել է, որ ԱՄՆ-ն կարևոր գործընկեր էր տարածաշրջանում, սակայն Չինաստանը կկարողանա գրավել նրանց տեղը, եթե Թրամփի վարչակազմը հավանության չարժանացնի այդ նախագիծը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական (ԱԽՏՀ) համագործակցության երկրները կարող են նոր առևտրային համաձայնագիր դիտարկել առանց ԱՄՆ-ի:
3379 | 0
Facebook