Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրիայի կանցլերը պատմել է հակառուսական պատժամիջոցների անհրաժեշտության մասին

17:15, կիրակի, 20 նոյեմբերի, 2016 թ.
Ավստրիայի կանցլերը պատմել է հակառուսական պատժամիջոցների անհրաժեշտության մասին
     Եվրոմիության պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ շահավետ չեն, սակայն եվրոպական արժեքները տնտեսական հաջողությունից ավելի կարևոր են, այդ պատճառով հակառուսական սահմանափակող միջոցառումներն անհրաժեշտ են: Այս մասին Ավստրիայի կանցլեր Քրիստիան Կերնը պատմել է Kurier-ին տված հարցազրույցում: Կերնը կարևոր տնտեսական գործընկեր է անվանել Ռուսաստանին, որի հետ Ավստրիան պատմականորեն կապված է: «Տնտեսական տեսանկյունից ճիշտ կլիներ վերացնել պատժամիջոցները՝ ստուգելու համար, թե որն է ճիշտը: Սակայն հարգանքն եվրոպական արժեքների հանդեպ կարճաժամկետ տնտեսական հաջողությունից վեր է»,-ասել է Կերնը: Հիշեցնենք, որ նոյեմբերի18-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և եվրոպական պետությունների առաջնորդները որոշեցին պահպանել Ուկրաինայի հետ կապված հակառուսական պատժամիջոցները:
3825 | 0
Facebook