Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուկերբերգը` նորությունների ժապավենում կեղծ տեղեկության դեմ պայքարի մասին

21:05, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
Ցուկերբերգը` նորությունների ժապավենում կեղծ տեղեկության դեմ պայքարի մասին
     Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է, թե ինչպես է սոցկայքը ծրագրում պայքարել նորությունների ժապավենում կեղծ տեղեկությունների դեմ, գրում է Meduza-ն: Ցուկերբերգը նկարագրել է այն 7 հիմնական ուղղությունները, որոնցով այժմ աշխատում է «Ֆեյսբուք»-ը: Առաջին, սոցկայքում գործում է հետադարձ կապի տարբերակը, որով օգտատերը կարող է հաղորդագրությունը նշել որպես կեղծ: Երկրորդ, ընկերությունը դիմել է այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են տեղեկությունների հավաստիության ստուգմամբ: Ցուկերբերգն ընդգծել է, որ իրենք ակտիվ համագործակցելու են այն լրագրողների հետ, որոնք ուշադրության կենտրոնում են պահում ֆեյքերի տարածումը: Բացի վերոնշյալը, սոցկայքը պատժամիջոցներ կսահմանի նրանց նկատմամբ, ովքեր պարբերաբար ու միտումնավոր ֆեյքեր են տարածում, որպեսզի գովազդի համար գումար աշխատեն:
     Հիշեցնենք նաև, որ երեկ` նոյեմբերի 18-ին, Facebook ընկերության տնօրենների խորհուրդը հայտարարել էր` 2017-ին 6 մլրդ դոլար արժեքով իր բաժնետոմսերը հետ գնելու գործարքի մասին: Ըստ Financial Times-ի` այդ քայլը կարող է կապված լինել նրա հետ, որ սոցկայքն ու ներդրողները եկող տարի շահույթի նվազում են կանխատեսում:
3834 | 0
Facebook