Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ նորընտիր փոխնախագահին սուլոցներով են դիմավորել

15:25, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
ԱՄՆ նորընտիր փոխնախագահին սուլոցներով են դիմավորել

ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը Նյու Յորքում ներկա է եղել «Համիլթոն» հիփ-հոփ մյուզիքլին: Այնտեղ, սակայն, նրան սուլոցներով ու անպարկեշտ վանկարկումներով են դիմավորել:
     Համերգի ավարտից հետո, երբ քաղաքական գործիչը պատրաստվել է լքել դահլիճը, դերասաններից մեկը ետ է կանչել նրան` ասելով. «Փոխնախագաʹհ, ես տեսնում եմ, դուք ուզում եք հեռանալ, բայց ես հույս ունեմ` դուք ևս մի քանի րոպե կլսեք մեզ: Մենք ուրախ ենք` ձեզ այստեղ տեսնելով: Այստեղ հավաքված են տարբեր ծագման ամերիկացիներ, ովքեր մտահոգ ու անհանգիստ են, քանի որ նոր իշխանությունը չի պաշտպանելու մեզ, մեր մոլորակը, մեր երեխաներին, մեր ծնողներին»:

8428 | 3
Facebook