Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում Փաունի քաղաքի բնակիչները դատի են տվել էներգետիկ ընկերություններին` տեխնածին աղետների պատճառով

13:45, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ում Փաունի քաղաքի բնակիչները դատի են տվել էներգետիկ ընկերություններին` տեխնածին աղետների պատճառով
     ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգի Փաունի քաղաքի բնակիչները դատական կոլեկտիվ հայց են ներկայացրել 27 էներգետիկ ընկերությունների դեմ, հաղորդում է Associated Press-ը։ Վերջիններս հայտնել են, որ հանքերի հորատման աշխատանքների ժամանակ տարածաշրջանում մշտապես երկրաշարժեր են առաջանում, քանի որ նավթի ու բնական գազի արդյունահանման հետևանքով գոյացած կեղտաջրերը մղվում են ստորգետնյա հորատանցքեր: 2016-ի սեպտեմբերին մոտ 2.200 բնակչություն ունեցող քաղաքում տեղի է ունեցել 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել է ևս 52 ստորգետնյա ցնցում: Իսկ նոյեմբերի 6-ին տեղի ունեցած 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը վնասել է տասնյակ շինություններ: Իսկ ընդհանուր առմամբ` այս տարածքում երկրաշարժերը հաճախակիացել են մի քանի անգամով:
6989 | 0
Facebook