Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպայի չեմպիոն հռչակվելուց հետո հուզված Ռոնալդուն՝ հանդերձարանում

13:35, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
Եվրոպայի չեմպիոն հռչակվելուց հետո հուզված Ռոնալդուն՝ հանդերձարանում

Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակչում տոնած հաղթանակից հետո Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հանդերձարանում շնորհակալական խոսքերով դիմել է մարզչին, թիմակիցներին և անձնակազմին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս մարդուն՝ Ֆերնանդու Սանտուշին։ Առաջին հերթին առանց նրա այս ամենը չէր լինի։ Երկրորդը՝ բոլոր ֆուտբոլիստներին ու անձնակազմին։ Բոլորը մասնակից են այս հաջողությանը։ Ոչ ոք չէր հավատում Պորտուգալիային, բայց մենք արեցինք դա։ Բոլորս արեցինք դա։ Շատ երջանիկ եմ։ Սա կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկն է։ Մոռանում եմ անձնական նվաճումները, Չեմպիոնների լիգայի խաղարկությունը։ Ի սրտե շնորհակալ եմ բոլորին։ Մենք արժանի էինք սրան»,- նշել է Ռոնալդուն։

8947 | 0
Facebook