Խնդրում ենք սպասել...

Միջազգային

17-րդ դարի քաղաքացիական պատերազմի ժամանակ թաքցված հազարից ավելի արծաթադրամներ են հայտնաբերվել

01:10, կիրակի, 20 նոյեմբերի, 2016 թ.
17-րդ դարի քաղաքացիական պատերազմի ժամանակ թաքցված հազարից ավելի արծաթադրամներ են հայտնաբերվել

Ավելի քան 1000 արծաթադրամ է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի Լինքոլնշիր դքսության տարածքում: Դրանք թաքցված են եղել 17-րդ դարի Անգլիական հեղափոխության ժամանակ:

Գանձը բաղկացած է տարբեր ժամանակաների մետաղադրամներից: Ամենաուշ հատված մետաղադրամը 1643 թվականի է, այսինքն` քաղաքացիական պատերազմից մի քանի ամիս հետո:

Գանձը հայտնաբերել է տեղաբնիկ Սթիվեն Ինգրամը գյուղից ոչ հեռու գտնվող դաշտում: Դրանք ցիրուցան եղած են եղել դաշտով մեկ, սակայն հնագետներին հաջողվել է հավաքել այն թաղարը, որի մեջ պահված են եղել: Արծաթադրամների ընդհանուր արժողությունը եղել է 34 ֆունտ սթերլինգ, ինչն այն ժամանակվա համար մեծ գումար է եղել: Օրինակ, պալատականը կարող էր 20 ֆունտով ապրել մի տարի:

Տեղանքը, որտեղ հայտնաբերվել է գանձը, եղել է թագավորի կողմնակիցների` ռոյալիստների, և պառլամենտի կողմնակիցների՝ «կլորագլուխների» բախումների վայր:

10589 | 0
Facebook