Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի 48 երկիր կհրաժարվի ածխի կիրառումից

22:25, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
Աշխարհի 48 երկիր կհրաժարվի ածխի կիրառումից

ՄԱԿ-ի` կլիմայի փոփոխության հարցերով համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ աշխարհի 48 երկիր որոշել է հրաժարվել ածխի կիրառումից: Էներգիայի վերականգնվող աղբյուրների անցումը երկրները պարտավորվել են իրականացնել մինչ 2050թ.:

Ածխից հրաժարվելով` պետությունները նպատակադրվում են կանխել գլոբալ տաքացումն ավելի քան 1.5 աստիճան Ցելսիուսով: Հենց այս թիվն է նշված 2015թ. Փարիզում կնքված համաձայնագրում:
     Գագաթնաժողովի ընթացքում Գերմանիայի առաջարկով որոշվել է Վաշինգթոնում ստեղծել փոքրիկ գրասենյակ, որը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի այն երկրներին, որոնք փորձ չունեն կլիմայի պաշտպանության գործում:
     Այս ամենից բացի, գագաթնաժողովի մասնակիցներն ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել են դուրս չգալ Փարիզյան համաձայնագրից, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է նախընտրական արշավի ընթացքում:

8652 | 0
Facebook