Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պետական ֆոնդի գումարների անհետացումից հետո մալայզիացիները պահանջում են վարչապետի հրաժարականը

12:15, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
Պետական ֆոնդի գումարների անհետացումից հետո մալայզիացիները պահանջում են վարչապետի հրաժարականը

Հազարավոր մարդիկ դուրս են եկել Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի փողոցներ` պահանջելով վարչապետ Նաջիբ Ռազաքի հրաժարականը: Բողոքի ակցիան կապված է վարչեպատի ենթադրյալ մասնակցությանը խոշոր ֆինանսական սկանդալի հետ:

Ակտիվիսները փողոց են դուրս եկել` չնայած ոստիկանության արգելքներին և այն հանգամանքին, որ ընդդիմության մի քանի առաջնորդներ կալանավորվել են երթից մի քանի ժամ առաջ:

Վարչապետն, ով այժմ Պերուում մասնակցում է Ասիա- խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովին, քննադատությունների թիրախում է հայտնել իր կողմից հիմնադրված 1Malaysia Development Berhad (1MDB) պետական ֆոնդի գումարների անհետացումից հետո:

6135 | 0
Facebook