Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում 25-ամյա վոլեյբոլիստ է մահացել

01:55, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
Թուրքիայում 25-ամյա վոլեյբոլիստ է մահացել

Թուրքիայում 25 տարեկան հասակում մահացել է Վենեսուելայի վոլեյբոլի հավաքականի ավագ Քերվին Պիներան։ Նոյեմբերի 17-ին նա հոսպիտալացվել է՝ սրտի կաթվածով։ Ողջ գիշեր բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն չեն կարողացել փրկել մարզիկին։ Պիներան մահացել է նոյեմբերի 18-ի լուսաբացին։

Նշենք, որ վենեսուելցու վերջին ակումբը եղել է թուրքական «Աֆյոն Քարախիսար»-ը։ Վոլեյբոլիստը Թուրքիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում երկրորդ հորիզոնականում էր։ Մարզական կարիերայի ընթացքում նա հանդես է եկել թուրքական «Գալաթասարայ»-ում, իտալական «Մատերա Բուլս»-ում, Սլովակիայի «Պրևիձ»-ում։ Վենեսուելայի ազգային հավաքականում հանդես է եկել 2010 թվականից։ 2011-ին պատանեկան թիմի կազմում նվաճել է Պանամերիկյան գավաթը՝ ճանաչվելով մրցաշարի ամենաթանկարժեք խաղացող։

8282 | 0
Facebook