Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն ահաբեկիչների դեմ պայքարում ժամկետային զինծառայողների կուղարկի Սիրիա

17:20, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
Ռուսաստանն ահաբեկիչների դեմ պայքարում ժամկետային զինծառայողների կուղարկի Սիրիա

Ռուսաստանը ծրագրում է ժամկետային զինծառայողներին արտասահմանյան երկրներում ռազմական գործողություններին մասնակցելու համար պայմանագիր կնքելու իրավունք տալ: Այս մասին գրում է Der Standart պարբերականը: Ավստրիական պարբերականի համոզմամբ` ժամկետային զինծառայողներին մասնավորապես ահաբեկիչների դեմ պայքարելու ուղարկելու նախաձեռնությունն ահազանգում է Մերձավոր Արևելքում լարվածության ավելացման մասին:
     Պարբերականը եզրակացնում է, որ նոր օրենքը կազատի ՌԴ իշխանության ձեռքերը և Սիրիայում ավելի զանգվածային ռազմագործողություներ իրականացնելու հնարավորություն կտա:

Նախկինում Մոսկվան սահամանափակվել է Սիրիայի կառավարական զորքերին օդային աջակցություն տրամադրելով: «Սակայն Մոսկվան մեծ ռիսկի կգնա, եթե սիրիական հակամարտության կարգավորման գործընթացին ցամաքային զորքեր ներգրավի: Զոհերի թիվը կտրուկ կաճի, ապացույց` Աֆղանստանը և Չեչնիան»,- ընդգծում է լրատվականը:
     Ավստրիական պարբերականը կասկածում է, որ Մոսկվան կսահմանափակվի միայն օդային հարվածներով: «Այն, որ զոհերի մասին տվյալները գաղտնի են պահվում, արդեն իսկ վկայում է այն մասին, որ ռուսական ներկայությունը Սիրիայում ավելի մեծ է, քան Մոսկվան խոստովանում է»,- եզրափակում է պարբերականը:

4759 | 0
Facebook