Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Jeep-ը վաճառքի է հանելու Grand Cherokee-ի երկու «լիցքավորված» տարբերակներ

02:05, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
Jeep-ը վաճառքի է հանելու Grand Cherokee-ի երկու «լիցքավորված» տարբերակներ

Jeep ընկերությունը վաճառելու է Grand Cherokee արտաճանապարհային ավտոմեքենայի միաժամանակ երկու «լիցքավորված» տարբերակները՝ SRT-ն և Trackhawk-ը: Այդ մասին հաղորդում է The Detroit News պարբերականը՝ հղում անելով ամերիկյան ավտոարտադրողի ղեկավարին:
     Jeep-ի ղեկավարը նշել է, որ Grand Cherokee Trackhawk-ի շնորհանդեսը կկայանա 2017թ. ապրիլի կեսին, Նյու Յորքի ավտոսրահում: Մեքենան ստանալու է 6,2-լիտրանոց կոմպրեսորային Hellcat V8 շարժիչ, որի հզորությունը լինելու է ավելի քան 700 ձիաուժ:
     Այժմ Grand Cherokee-ի ամենահզոր տարբերակը՝ SRT-ն հագեցվում է 6,4-լիտրանոց HEMI շարժիչով, որի հզորությունը ռուսական շուկայում կազմում է 468 ձիաուժ: Տեղից մինչև 100կմ/ժ մեքենան հավաքում է 5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 257կմ/ժ:

14333 | 0
Facebook