Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նրանք էլ ունեն սիրտ ու հոգի. յուրահատուկ ֆոտոնախագիծ անտունների մասին

20:05, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
Նրանք էլ ունեն սիրտ ու հոգի. յուրահատուկ ֆոտոնախագիծ անտունների մասին

Ամբողջ աշխարհում ճանաչված և մի շարք միջազգային մրցանակներ շահած փողոցային լուսանկարիչ Պեդրո Օլիվյերան այժմ ապրում ու աշխատում է Փենսիլվանիայում: Նա ծնվել է Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում և ԱՄՆ է տեղափոխվել 2012-ին: 2015-ից նա սկսել է լուսանկարել անտուն մնացած մարդկանց, ովքեր բոլորի նման ունեցել են իրենց նախասիրություններն ու երազանքները, սակայն, ինչ-ինչ պատճառներով, հայտնվել են կյանքի հատակում: «Ես մոտենում եմ նրանց, զրույցի բռնվում, լուսանկարում, նրանք պատմում են ինձ իրենց կյանքի պատմությունն, իսկ հետո, նրանց թույլտվությամբ, հրապարակում եմ լուսանկարները: Իմ նախագծի նպատակն է` ավելի շատ ուշադրություն գրավել այն պատնեշի վրա, որը բաժանում է հանրությանն անտուն մնացածներից: Ես հույս ունեմ կոտրել այդ պատը, որը մարդկանց մի խմբին աննկատ էլ դարձնում մյուսների համար:

4986 | 0
Facebook